
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Մարտի 1»-ի գործով իրեն մեղավոր չի ճանաչում։
«Ես դատաքննության ընթացքում էլ ասել եմ, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,– ասել է Օսիպյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա հրաժարվել է պատասխանել մյուս հարցերին՝ նշելով, որ շտապում է «Մարտի 1»-ի գործով դատական նիստին։
Փետրվարի 12-ին հայտնի էր դարձել՝ «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց նկատմամբ։ Խոսքը վերաբերում է Ռոբերտ Մելքոնյանին և Վալերի Օսիպյանին։
2025 թվականի օգոստոսին հայտնի էր դարձել նաև, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1»-ի գործով կրկին ունի մեղադրյալի կարգավիճակ։