
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
ԿԸՀ-ն փակ նիստում քննարկել է դատախազության ներկայացրած միջնորդությունները, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հանձնաժողովն արձանագրեց մի բան, որ ինքը չգիտի՝ ինքն ինչ է անում։ Մենք հստակ ներկայացրել ենք, որ մեղադրանքում ներկայացված տեղեկատվությունը սուտ է, ոչ թե չի հիմնավորվում, այլ սուտ է»,- ասել է Օրբելյանը։
Հունիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության երեք թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանի, Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։