17 հունիսի 2026 - 18:28 AMT
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։, գրում է Sputnik Արմենիան:

Գերատեսչության տեղեկացմամբ՝ Դավիթ Ղազինյանին ներկայացված մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը։

Հունիսի 17-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր գլխավոր դատախազության ներկայացրած երկու միջնորդությունները՝ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Դրանից հետո իրավապահ մարմինները իրականացրել են ձերբակալությունը։

ԿԸՀ նիստից առաջ Դավիթ Ղազինյանը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները և հայտարարել, որ որևէ մեկին գումար չի փոխանցել: Նա նաև կարծիք էր հայտնել, որ հանձնաժողովը կբավարարի ներկայացված միջնորդությունը, իսկ իրականացվող գործընթացներն ուղղված են իր քաղաքական ակտիվության և «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Դավիթ Ղազինյանը, մի խումբ համակիրների հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին ընտրակաշառք է տվել։