
ԿԸՀ-ն բավարարել է դատախազի ներկայացրած միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի («Հայաստան» կուսակցությունների դաշինք) և Աշոտ Եղիազարյանի («Ուժեղ Հայաստան» դաշինք) նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
ԿԸՀ-ն նաև համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։
Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։