18 հունիսի 2026 - 10:38 AMT
Երևանի 3 վարչական շրջանում արձանագրվել է փոշու բարձր մակարդակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 10-11-ին և 14-15-ին,

◾️ Շենգավիթ վարչական շրջանում՝ հունիսի 14-ին,

◾️ Արաբկիր վարչական շրջանում՝ հունիսի 10-ին և 13-14-ին,

◾️ Նոր Նորք վարչական շրջանում՝ գերազանցումներ չեն արձանագրվել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 16-ին,

◾️ Արաբկիր վարչական շրջանում՝ գերազանցումներ չեն արձանագրվել,

◾️ Նոր Նորք վարչական շրջանում՝ գերազանցումներ չեն արձանագրվել,

◾️ Շենգավիթ վարչական շրջանում՝ գերազանցումներ չեն արձանագրվել։

՚Ծծմբի երկօքսիդի պարունակությունը դիտարկված բոլոր վարչական շրջաններում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։