
Հայաստանից արդեն արտահանվել է 162 տոննա ծիրան, առաջին խմբաքանակներն ուղարկվել են Ուկրաինա և Վրաստան։ Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հունիսի 18-ի նիստում:
Նա նշել է, որ հունիսի 1-17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ, ինչպես նաև մոտ 1․8 միլիոն հատ ծաղիկ։
Արտահանման հիմնական ուղղություններն ըստ ծավալների եղել են Վրաստանը, Ուզբեկստանը, ԱՄԷ-ն, Իրանը, Ուկրաինան, Բուլղարիան, Կիպրոսը, Լատվիան, Ռումինիան, Չեխիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Բելառուսը և Ղազախստանը։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։