18 հունիսի 2026 - 18:30 AMT
Կարապետյան․ Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք

«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ հանրահավաք կազմակերպել։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ ցանկանում է, որ այդ միջոցառումը կրի «Ուժեղ և վստահելի հանրահավաք» անվանումը։

«Միայն այդ դեպքում մենք կարող ենք մեր ժողովրդի իրական աջակցությունը ստանալ»,-նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Կարապետյանը նաև առաջարկել է դիմել ՌԴ-ի, Չինաստանի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի և մի շարք այլ առանցքային երկրների ղեկավարներին` հրավիրելով նրանց մասնացելու միասնական ընդդիմության առաջին խորհրդի նիստին, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա կարծում է, որ այդ նիստին պետք է հրավիրել նաև շատ այլ երկրների դեսպանների, միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի նրանք լսեն հայաստանյան միասնական ընդդիմության մտահոգությունները։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։