19 հունիսի 2026 - 11:30 AMT
Խաչատուրյանն ու Tennis Europe-ի ղեկավարը քննարկել են թենիսի հեռանկարները ՀՀ-ում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանn ընդունել է Tennis Europe-ի (Եվրոպական թենիսի ֆեդերացիա) նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին, որի հետ քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանին։

Նախագահն առանձնահատուկ կարևորել է Tennis Europe-ի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է Հայաստանում թենիսի զարգացմանը, դրա ավելի լայն տարածմանը և հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում մարզաձևի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։

Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը առաջնահերթ նշանակություն է տալիս սպորտի զարգացմանն ու երիտասարդ սերնդի ներգրավվածության ընդլայնմանը։ Այդ նպատակի իրագործման համար պետությունը հետևողականորեն քայլեր է իրականացնում՝ մարզական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, կառուցելով և արդիականացնելով դպրոցներում ու կրթական այլ հաստատություններում գործող մարզադահլիճներն ու մարզահամալիրները։

Հենրիկ Թորսյոե Պեդերսենը նշել է, որ ուրախ է կրկին այցելել Հայաստան։ Նա բարձր է գնահատել վերջին տարիներին երկրում թենիսի զարգացման նպատակով իրականացված աշխատանքները և հատկապես տպավորված լինելով Ծաղկաձորի թենիսի համալիրում կատարված բարելավումներով։ Նրա գնահատմամբ՝ այն փաստը, որ համալիրն արդեն ընդունել է միջազգային մրցաշարեր, կարևոր հիմք է դարձել մարզաձևի հետագա առաջընթացի և թենիսի նկատմամբ հետաքրքրության ավելացման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության ընդլայնման և երիտասարդ մարզիկների համար առավել բարենպաստ պայմանների ձևավորման վերաբերյալ։