19 հունիսի 2026 - 12:15 AMT
Դավիթ Չալոյանը բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպայի գավաթի գրան պրիում

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը Եվրոպայի գավաթի գրան պրիում արդեն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ և շարունակում է պայքարն ավելի բարձր արդյունքի համար, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 1/4 եզրափակիչում վստահ հաղթանակ է տոնել գերմանացի Դելիլ Յազգանի նկատմամբ: Մեր մարզիկը բոլոր ռաունդերում ուներ նկատելի առավելություն ու հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:

Չալոյանը կիսաեզրափակչում է ու եզրափակչի ուղեգրի համար կմրցի անգլիացի Աչուշին Քլինթոնի հետ, որը 1/4 եզրափակչում հաղթել էր Փարիզի օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլին: