19 հունիսի 2026 - 12:21 AMT
Հունիսի 20-ին սպասվում է +35․․․+37 աստիճան

Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։ Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»,-գրել է նա:

ՀՀ տարածքում հունիսի 19-ին և 21-ին հիմնականում երեկոյան ժամերին, իսկ հունիսի 20-ի ու 22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին վայրերում սպասվել են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ հատվածներում չի բացառվել նաև կարկուտը, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ ամպրոպային երևույթների ընթացքում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, իսկ հունիսի 21-22-ին նույն չափով կնվազի։

Երևանում հունիսի 19-ին, 21-ին և 23-ին սպասվել է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 20-ի և 22-ի երեկոյան ժամերին մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են եղել կարճատև անձրև և ամպրոպ, իսկ ամպրոպի ժամանակ քամին կարող էր ուժգնանալ՝ հասնելով 15-18 մ/վ արագության։

Մայրաքաղաքում հունիսի 19-ի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի, իսկ երեկոյան ժամերին՝ +24...+26 աստիճանի։