19 հունիսի 2026 - 12:38 AMT
Ձերբակալվել է նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հայտնում է «Ազատությւնը»:

Քննչական կոմիտեից չեն չմանրամասնել, թե ինչ գործի մասին է խոսքը:

Հունիսի 19-ի առավոտյան ավելի վաղ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «եկել են իրեն ձերբակալելու»: Նա ևս մանրամասներ չի հաղորդել:

«Այս պահին եկել են ինձ ձերբակալելու։ Արյունռուշտ հայադավը շարունակում է իր ստորությունները։ Այ երկոտանի հրեշ, միևնույն է դու պատասխան ես տալու քո իշխանությունը պահելու համար Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատելու, մեր պետության արժանապատվության վրա քո և թշնամու ոտքերը մաքրելու համար։ Հիշի՛ր…»,- գրել է Հակոբյանը։