27 հունիսի 2009 - 17:34 AMT
Ռիգայում առաջին անգամ տեղի է ունեցել երկար եւ կարճ նարդու մրցաշար
Ռիգայում առաջին անգամ տեղի է ունեցել երկար եւ կարճ նարդիի մրցաշար, որի կազմակերպիչն էր Լատվիայի սպորտի զարգացման ասոցիացիան: Մինչեւ կեսգիշեր տեւած մրցմանը մասկացել է շուրջ 40 հոգի:
Ըստ դիզայներ Թեոդորա Դաուբերի, աշխարհի բոլոր մայրաքաղաքներում կան նարդիի սիրահարների ակումբներ:
«Ես ինքնս խաղում եմ 10 տարեկանից,-ասել է Թեոդորան, ցույց տալով, թե ինչպես է պետք գցել զառերը: Այսուհետ նման մրցումները կանոնավոր կդառնան, հեռանկարում միջազգային ասպարեզ դուրս գալու միտումով: Չափազանց կարեւոր է երեխաներին կտրել համակարգիչներից, որտեղ նրանք արդեն կարելի է ասել «ապրում են»: Երբ ես փոքր էի, մենք կազակներ-ավազակներ էինք խաղում, շփվում էինք: Իսկ հիմա բոլորը փակվել են տներում»,-ասել է Դաուբերը:
«Ինչպես ինձ ասացին, մարդիկ արդեն հազարավոր տարիներ է նարդի են խաղում, դրա իրեղեն ապացույցները կան: Ամենահին նարդու տախտակներից մեկը գտնվել է Փոքր Ասիայում եւ նրա տարիքը հաշվվում է 3000 մ թ.ա: Այդ խաղի նմանակն է հայտնաբերվել փարավոն Թութանհամոնի դամբարանում»,-մեջբերում է Դուբերին d-pils.lv-ն:
31-ամյա հաշվապահ Դարյա Սաֆոնովան նշել է, որ իրրենց խաղալ են սովորեցրել տատիկն ու պապիկը: «Իմ ողջ ընտանիքն է խաղում: Այս խաղն ինձ դուր է գալիս նրանով, որ այստեղ դեռեւս զառեր է պետք գցել, նշանակում է, մեծ նշանակություն ունի ոչ միայն վարպետությունը, այլ նաեւ հաջողակ լինելը»:
Ինչպես պարզվում է, նարդին բավական տարածված է մերձբալթյան հայերի շրջանում: Մրցաշարին եկել էր նաեւ Լատվիայի չեմպիոնուհի, Ագրաֆենա Քոսյանը` Յուրմալայի «Նոյյան տապան» ռեստորանի տիրուհին:
«Մենք հաճախ ենք հավաքվում համայնքով,-ասել է նա:--Հրավիրում ենք նաեւ ընկերներին այլ քաղաքներից: Մենք հյուրընկալել ենք նաեւ էստոնահայերին: Խաղացողների թվում ես միակ կինն էի Լատվիայից: Երեք անգամ առաջին տեղն եմ նվաճել: Մեկ անգամ ստացել եմ նաեւ հանդիսատեսի համակրանքի մրցանակը: Հայաստանում նարդի շատերն են խաղում: Երեկոյան դուրս ես գալիս փողոց եւ տեսնում ես, թե ինչպես են տղամարդիկ նարդի խաղում»,-ասել է նա:
Կարճ նարդու մրցումներում առաջին տեղն է գրավել ձեռներեց Աշոտ Գարեգինյանը, երկար մարզաձեւում` գործարար Արմեն Պատոչանը: