19 հունիսի 2026 - 13:00 AMT
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնումները

Փամբակ գետում արդեն հինգերորդ օրն անընդմեջ շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Գետում իրականացվող որոնումներին ներգրավված են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ, կամավորներ, ջրասուզակներ, ինչպես նաև կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։

Հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ է ստացվել այն մասին, որ 7 և 13 տարեկան երկու երեխաներ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել է 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։