19 հունիսի 2026 - 13:31 AMT
«Հայաստան» դաշինքից Բարսեղյանը կալանավորվել է, Քոչարյանը՝ տնային կալանքի տակ կլինի

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նա կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Նույն դաշինքի մեկ այլ թեկնածուի՝ Ասատուր Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, կրկին 2 ամսով։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 17-ին բավարարել էր Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդություններն ու իր իր համաձայնություն էր տվել նշված թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելոը վերաբերյալ։ Նույն օրը ԿԸՀ-ն բավարարել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ միջնորդությունները։ Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Ղազինյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով՝ ընտրակաշառքի նախապատրաստման մեղադրանքով։