
Հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը։ Այդ մասին հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Դաշինքն ընդունելի է համարում նաև երկրորդ փուլի նշանակումը:
«Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,-նշել է Ղահրամանյանը։