19 հունիսի 2026 - 14:24 AMT
ՍԴ-ն 15 օրում պետք է քննի «Ուժեղ Հայաստանի» դիմումը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, որով վիճարկվում են հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր:

Դատավորը նախապատրաստում է գործը դատաքննության, հայտնում է Սահմանադրական դատարանը:

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:

Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո:

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։