19 հունիսի 2026 - 14:38 AMT
Վրաստանը հերքել է. Հայկական ելակն իր տարածքով չի վերաարտահանվում ՌԴ՝ այլ ծագում նշելով

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե հայկական գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես՝ ելակը, Ռուսաստան է մատակարարվել Վրաստանի տարածքով։

«Նախարարությունը կտրականապես մերժում է հայկական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը հայկական արտադրանքի ծագման փոփոխության և բեռների՝ այլ հարևան երկրի անվան տակ, Ռուսաստանի Դաշնության տարածք վերաարտահանման նպատակով։ Նման հաղորդումները կրում են սպեկուլյատիվ բնույթ, չեն համապատասխանում իրականությանը և կարող են վնաս հասցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին», — ասվում է հայտարարությունում։

Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ Վրաստանը ներքաշվում է հարևան երկրում քաղաքական պայքարի նման կոպիտ դրսևորումների մեջ։

Հայկական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ հայկական ելակը տանում են Վրաստան և այնտեղից «թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան»։