
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, որի նախագահն է Միհրան Պողոսյանը , հայտարարել է, որ միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, կարևորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի և Հայկականության, միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։ Մենք ողջունում և աջակցում ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ձևավորման գործընթացը՝ համոզված լինելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները և ապահովել Հայաստանի արժանապատիվ ապագան»,- ասվում է հայտարարության մեջ:
«Ուժեղ Հայաստանի» նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ հանրահավաք կազմակերպել։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ ցանկանում է, որ այդ միջոցառումը կրի «Ուժեղ և վստահելի հանրահավաք» անվանումը։