
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել էՀայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին, ողջունել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը՝ Հայաստանում Եվրոպական միության նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաքելության կարողությունների լիարժեք ձևավորմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։ Ընդգծվել է առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացման համար հայաստանյան գործընկերների հետ սերտ և արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Կոստանյանը կարևորել է առաքելության դերակատարությունը կիբեռհարձակումների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման հարցում։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հաջողություններ է մաղթել Կոսմին Ջորջ Դինեսկուին առաքելության նպատակների իրականացման գործում և վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու առաքելության արդյունավետ գործունեությանն ու կայացմանը։