
ԱՄՆ-ում ՀՀ Դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոն՝ CSIS, որտեղ հանդիպում է ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանի, ինչպես նաև կենտրոնի մյուս ներկայացուցիչների հետ։
Անդրադարձ է կատարվել նաև CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության ձևավորման հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ մասնավորապես անդրադառնալով վերջերս ստորագրված մի շարք փաստաթղթերի, որոնք ստեղծել են փոխգործակցության նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կարևորագույն հանքանյութերի, կիսահաղորդիչների արդյունաբերության, էներգետիկայի և այլ ռազմավարական ոլորտներում։
Քննարկումների հիմնական թեմաներից են եղել նաև տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող հարցերը՝ ներառյալ այդ գործընթացում Միացյալ Նահանգների դերակատարությունն ու ներդրումը։