
Հանրապետության տարածքում հունիսի 20-ին և 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո, հունիսի 21-23-ին առավելապես երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հ20-ին կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-7աստիճանով, հունիսի 21-24-ին ամբողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում՝ հունիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի: