
Հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ տուժել, հայտնում է ՆԳՆ-ն:
Տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում է առողջապահության նախարարությունը:
«Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության ծառայողներ և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։