
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում հունիսի 22-ին՝ հիմնականում երեկոյան ժամերին, իսկ հունիսի 23-ին՝ կեսօրից հետո, առանձին բնակավայրերում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Քամին լինելու է հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպների ընթացքում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևանում հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի 30-32 աստիճանի, իսկ երեկոյան ժամերին՝ 22-24 աստիճանի։