22 հունիսի 2026 - 14:23 AMT
Ավինյան․ Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են հանրային տրանսպորտի տոմսային համակարգի վավերացումների վերաբերյալ վերջին տվյալները։ Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 3 մլն 315 հազար 57 վավերացում, ինչը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 0.63 տոկոսով, հայտնում է Radar Armenia-ն:

«Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից, և Երևանում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազեցվի։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին հանրային տրանսպորտը պետք է ավելի հարմարավետ դառնա»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։