27 հունիսի 2009 - 19:29 AMT
Ստեփանակերտում կայացել է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի գրողների հանդիպումը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրողների միության պատվիրակության հետ` կազմակերպության ղեկավար Լեւոն Անանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության զարգացմանը եւ մշակութային կյանքին վերաբերող հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել գրողների դերը երկրի զարգացման եւ ազգային արժեքների պահպանման, ինչպես նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԼՂՀ գրողների միության մի խումբ անդամներ` միության ղեկավար Վարդան Հակոբյանի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: