
ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությունը մասնակցել է Փարիզում անցկացված «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին, որտեղ տարբեր երկրների և առաջատար ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են պաշտպանության և անվտանգության ոլորտի ժամանակակից սարքավորումներն ու նորարարական տեխնոլոգիաները, հայտնում է ՆԳՆ-ն։
Եվրոպոլում ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը և ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ են անցկացրել ինչպես գործընկեր երկրների, այնպես էլ մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատանքում կիրառելի տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերման, փորձի փոխանակման, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները։
ՆԳՆ պատվիրակությունն այցելել է նաև Հայաստանի տաղավար, ինչպես նաև հետևել է ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված ոստիկանական ցուցադրական ուսումնավարժություններին։