22 հունիսի 2026 - 14:45 AMT
Փոխնախարար․ 2025-ի դեկտեմբերի փոփոխությունները պարտադիր են ընդերքօգտագործող ընկերությունների համար

2025 թվականի դեկտեմբերին արված փոփոխությունները պարտադիր են ընդերքօգտագործող ընկերությունների համար․ հայտարարել է ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նա հետաքրքրվել է նաև առկա խնդիրներց՝ հետագա բարդություններից խուսափելու համար։

Հանդիպման նպատակն ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանքավայրերի շահագործվող տեղամասերի կամ արտադրական տարածքի փոշեառաջացման հիմնական աղբյուրների (ներառյալ հորատում, պայթեցում, բեռնավորում, մանրացում, փոխադրում, բեռնաթափում և այլ գործընթացներ) չեզոքացման նպատակով փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառման վերաբերյալ քննարկումն էր։