
Տագնապի ազդանշան տված Գյումրի-Մոսկվա ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պոբեդա» ավիաընկերության տեղեկացմամբ՝ մասնագետները ներկայումս գնահատում են «Գյումրի-Երևան» DP-856 չվերթն իրականացնող օդանավի տեխնիկական վիճակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Flightradar ծառայության տվյալներով Boeing ինքնաթիռը Գյումրիից մեկնել է Մոսկվայի ժամանակով ժամը 11:24-ին։ Թռիչքից մոտ մեկ ժամ անց, երբ օդանավը գտնվել է Դաղստանի տարածքի վրա, այն փոխանցել է general emergency տագնապի ազդանշան և իջել մոտ 3 հազար մետր բարձրության։
Հետագայում հայտնի է դարձել, որ օդանավն ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։