
Իրաում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ազգային փոստային ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ահմադիի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Իրանի փոստային ծառայությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր:
Անդրադարձ է եղել նաև լոգիստիկ ենթակառուցվածքների կատարելագործման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի դյուրացմանը վերաբերող հարցերին։
Այդ համատեքստում կողմերը կարևորել են 2025 թվականին «Հայփոստ» ընկերության և ԻԻՀ ազգային փոստային ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը։