
Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի հիմնանորոգման ծրագիրն ավարտական փուլում է, երթևեկության ամբողջական վերականգնումը նախատեսվում է առաջիկա օրերին։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում տեղեկացրել են պատասխանատու պաշտոնյաները՝ ներկայացնելով իրականացված աշխատանքների ընթացքը, հայտնում է Aysor.am-ը:
«Պլանավորում ենք երկու օրվա մեջ բացել Ավետ Ավետիսյան փողոցը։ Եռաշերտ ասֆալտապատում է տեղի ունենալու, առաջին և երկրորդ շերտերն արված են, մայթի լայնացման աշխատանքներն ավարտված են, ստորգետնյա համակարգը կառուցված է»,-զեկուցվեl 1 նիստի ընթացքում։
Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի հ29/6 հասցեից դեպի Բագրևանդի փողոց տանող մայթային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են: Կատարվել են եզրաքարերի տեղադրման, հենապատի կառուցման, սալիկապատման, ասֆալտապատման և հենապատի բազալտե սալերով երեսպատման աշխատանքներ։