
«Միասնության թևերը» միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ թվով 10 կուսակցությունների ներգրավելու որպես երրորդ անձ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության պատգամավորի թեկնածու, իրավաբան Լիպարիտ Դրմեյանը:
«Միջնորդություն ենք ներկայացրել Սահմանադրական դատարան թվով 10 կուսակցությունների ներգրավելու որպես երրորդ անձ՝ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջի մասին քննվող գործով։ Այս գործը վերաբերում է ԱԺ ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին, և նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է տեր կանգնել իրենց ձայն տված քաղաքացու քվեին»։
Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։