27 հունիսի 2009 - 19:38 AMT
Մայնի Ֆրանկֆուրտում կքննարկեն Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման գործում Գերմանիայի դերը
Այսօր Մայնի Ֆրանկֆուրտում տեղի կունենա «Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների բռնագաղթն ու կոտորածը եւ Գերմանիայի դերը» թեմայով միջոցառում, որի կազմակերպիչը «Թուրքիայի ժողովրդական տունը» միությունն է:

Միջոցառումների ընթացքում թուրք պատմաբան, սոցիոլոգ եւ հրապարակախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը կներկայացնի «Հայերի բռնագաղթի ու կոտորածի մասին Օսմանյան փաստագրությունը» թեմայով զեկույցը:

Գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգն Գուստն իր հերթին զեկույց կներկայացնի «Հայ ժողովրդի կոտորածում Գերմանիայի դերը» թեմայով զեկույցը:

Միջոցառմանը ներկա կլինի միջմշակութային հարցերով ֆրանկֆուրտյան ծառայության նախագահ Հելգա Նագելը: