23 հունիսի 2026 - 11:16 AMT
Սև ծովից ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հունիսի 24-ին Սև ծովի շրջաններից սպասվում է ցիկլոնի ներթափանցում Հայաստան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա հավելել է, որ մարզերի զգալի հատվածում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

«Հունիսի 24-ի ցերեկային ժամերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»,-ասել է նա:

Հանրապետության տարածքում hունիսի 23-ին և 25-ին՝ կեսօրից հետո, 26-27-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևանում հունիսի 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է, 26-ի գիշերը, 27-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 23-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +33-ի, իսկ հունիսի 24-ին՝ կգրանցվի +29 աստիճան: