23 հունիսի 2026 - 13:08 AMT
Հունիսի 28-ին Երևանի Կենտրոնի մի շարք փողոցներ փակ կլինեն

Հունիսի 28-ին PREPA Run վազքի կազմակերպման պատճառով Երևանի կենտրոնի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը։

06:30–09:00

Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց)

Փավստոս Բուզանդի փողոց

07:30–10:00

Խանջյան փողոց

Տիգրան Մեծի պողոտա

Երվանդ Քոչարի փողոց

07:30–10:30

Ալեք Մանուկյան փողոց

Ավետիք Իսահակյան փողոց

Տերյան փողոց

Թումանյան փողոց

Աբովյան փողոց

08:00–12:00

Վազգեն Սարգսյան փողոց

Բեյրութի փողոց

Արգիշտիի փողոց

Մաշտոցի պողոտա

Հակոբ Պարոնյան փողոց

Պռոշյան փողոց

Մարշալ Բաղրամյան պողոտա

Մոսկովյան փողոց (մինչև Մաշտոցի պողոտա)

«Խնդրում ենք նախապես պլանավորել ձեր երթուղին և օգտվել այլընտրանքային ճանապարհներից»,-նշում են քաղաքապետարանից։