
Ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա–Ավստրիա հանդիպման ընթացքում արգենտինահայերը պարզել են Արցախի դրոշը, գրում է Aravot.am-ը «Ապառաժ/Արցախի» վրա հղումով:
ԱԱ J խմբում ընդգրկված Արգենտինայի հավաքականը Դալլասում 2։0 հաշվով հաղթել է Ավստրիայի ընտրանուն։ Լիոնել Մեսսին իր 18-րդ գոլով դարձել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։