
Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն չվճարված հարկային պարտավորությունների գանձման նոր կանոնները, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:
Նոր կարգավորման համաձայն՝ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին հիշեցում կուղարկվի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։
Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, իսկ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի ինչպես չվճարված հարկային պարտավորությունը գանձելու, այնպես էլ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների և օրենքով սահմանված կարգով գրանցման կամ հաշվառման ենթակա շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։
Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, ապա հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։
ՊԵԿ-ը կոչ է արել հարկ վճարողներին պարբերաբար վերահսկել իրենց հարկային պարտավորությունների կատարումը և դրանք մարել օրենքով սահմանված ժամկետներում՝ հարկադիր միջոցների կիրառումը կանխելու համար։
«Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին պարբերաբար հետևել իրենց հարկային պարտավորությունների կատարմանը և դրանք կատարել օրենքով սահմանված ժամկետներում՝ հարկադիր միջոցառումների կիրառումը բացառելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։