24 հունիսի 2026 - 15:58 AMT
Պեսկով. Ռուսաստանի և ՀՀ հարաբերությունները կշարունակեն զարգանալ

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակելու են զարգանալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության բազմաթիվ ուղղություններ, որոնք շարունակում են մնալ օրակարգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք շարունակելու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր գործեր։ Ռուսաստանը Հայաստանի համար լուրջ ներդրող է, ուստի աշխատանքը շատ է, և հարաբերությունները շարունակելու են զարգանալ»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար ինտեգրացիոն միավորման առավել արդյունավետ տարբերակ է, քան մյուս հնարավոր ուղղությունները։

«Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես ԵԱՏՄ-ն, ամեն տարի զգալի տոկոս է ավելացնում Հայաստանի ՀՆԱ-ի աճին։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը էապես գերազանցում է մյուս այլընտրանքներին»,- ասել է Պեսկովը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ժողովուրդը և երկրի ներկայիս ղեկավարությունը իրավիճակի վերլուծության արդյունքում նույնպես կհանգեն նույն գնահատականին։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։

Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։