
Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետները հունիսի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում վերահաստատել են հանձնառությունը խորացնելու երկու երկրների համագործակցությունը տարբեր, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում արդյունքների համար։
«Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր հանձնառությունը՝ հետագայում ևս ամրապնդելու մեր ջերմ և բազմակողմանի գործընկերությունը առանցքային ոլորտներում, ներառյալ առևտուրը, պաշտպանությունը, տեխնոլոգիաները և մարդկանց միջև կապերը: Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- գրել է Մոդին։
Ավելի վաղ կառավարության մամուլի շառայությունը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։
«Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»,– ասվում էր հաղորդագրության մեջ։
Հայաստանն ու Հնդկաստանը կնքել են մոտ 1․5 մլրդ դոլարռազմատեխնիկական համաձայնագրեր, որի շրջանակում ՀՀ-ն ստացել է հնդկական արտադրության հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր: