
Ռուսաստանը սպասում է Հայաստանի որոշմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) հետագա մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«ՀՀ-ն պետք է որոշում կայացնի՝ մնում է կազմակերպության կազմում թե գերադասում է այլ սցենար»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Վասիլևի խոսքով՝ հանրապետությունը պետք է տեղեկացնի այդ մասին Ռուսաստանին։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ում աշխատանքի վերսկսումը կհամապատասխաներ հենց երկրի շահերին։
Երևանը սառեցրել էր կազմակերպությունում իր մասնակցությունը։ Անցյալ ամռանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրն ավելի հավանական է դուրս գա ՀԱՊԿ-ից, քան վերադառնա կազմակերպության շրջանակում համատեղ գործունեությանը։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը նշել էր, որ նման որոշման հարցում Հայաստանի իշխանություններին դրդել է Արևմուտքը։ Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Փաշինյանի այն խոսքերը, թե ՀԱՊԿ-ը իբր «լքել է Երևանին դժբախտության պահին», չեն համապատասխանում իրականությանը։