
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար ձևաչափով մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին։
Նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են մի շարք հարցերի վերաբերյալ որոշումներ։ Մասնավորապես, հաստատվել են Բանկի 2025 թվականի տարեկան և ֆինանսական հաշվետվությունները, շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը, ինչպես նաև 2026 թվականի արտաքին աուդիտորի նշանակման և Բանկի 2022–2026 թվականների ռազմավարության իրականացման արդյունքներին առնչվող հարցերը։ Նիստում հաստատվել է նաև Բանկի 2027–2031 թվականների զարգացման ռազմավարությունը։