25 հունիսի 2026 - 15:49 AMT
Պապոյան․ Բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում

Հայկական գյուղմթերքի արտահանումների աշխարահագրությունը շատ լայն է՝ Իրաքից, ԱՄԷ-ից մինչև Լեհաստան, Թուրքիա, Չեխիա, Ուկրաինա, միջինասիական երկրներից մինչև արևմտյան երկրներ, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստում:

«Պետք է սա էլ ընդունենք, որ ամենավատատեսական սցենարները, որոնք ի սկզբանե մտածում էինք, դրանք չկան, և մենք, ըստ էության, բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում, պետք է շարունակենք աշխատել»,- ասել է Պապոյանը, հայտնում է 1lurer.am-ը:

Նա նշել է, որ Նիդերլանդներում և Բելգիայում ևս այս պահին քննարկումներ են ընթանում հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ազդակներ են ստացվել շուկայում գնանկման վերաբերյալ, սակայն միաժամանակ տեղեկություններ են եղել, որ ծիրանի, կեռասի և ելակի գներն աճել են։

Պապոյանը ներկայացրել է, որ 2026 թվականի հունիսի 1-25-ը արտահանվել է 1071 տոննա ծիրան, որի մոտ 90 տոկոսը՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, քանի որ բերքը նոր է հասունացել։ Նրա խոսքով՝ արտահանվել է նաև 882 տոննա կեռաս, մոտ 40 տոննա մանր քաղցր խնձոր, 100 տոննա թութ, թուզ, հաղարջ և մոշ, 87 տոննա ելակ ու ազնվամորի, ինչպես նաև 140 տոննա լոլիկ։

Վարչապետը նկատել է, որ միայն թվերը բավարար պատկերացում չեն տալիս և ավելի կարևոր է իրավիճակի ընդհանուր գնահատականը՝ հետաքրքրվելով, թե արդյոք առկա են լարված կամ ճգնաժամային ուղղություններ։

Ի պատասխան՝ Պապոյանը պարզաբանել է, որ տեսանելի գնանկում արձանագրվել է երկու ուղղությամբ։

«Ծաղիկն է եղել, որի մասին գիտեինք, և լոլիկը, մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում, և բերքը կա՛մ շուկայում ամբողջովին վաճառվում է, կա՛մ արտահանվում է: Լոլիկի դեպքում էլ է վաճառվում, ուղղակի գներն իջել են»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ նման զարգացումն էլ էր կանխատեսվում, քանի որ ջերմոցային լոլիկ արտադրողների աջակցության ծրագրերը պետք է նպաստեին վաճառքների ակտիվացմանը։

Վարչապետը նկատել է, որ ելակի գինը սովորականից բարձր է, հայտնում է Aysor.am-ը:

«Ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի»,-ասել է նա:

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։