
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի գործով առաջին դատական նիստում նրա կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտնում է Aysor.am-ը:
Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ընթացող դատական նիստում, հանրային մեղադրողը միջնորդել էր երեք ամսով երկարաձգել Ավանեսյանի կալանքի ժամկետը։
Դատախազի խոսքով՝ շարունակում է պահպանվել գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, ինչը, ըստ մեղադրանքի կողմի, հիմք է կալանքը երկարաձգելու համար, հայտնում է Panorama.am-ը:
Պաշտպան Ռոման Երիցյանը նշել է, որ գործով անցնող անձանցից որևէ մեկը մեղադրյալից կախվածության մեջ չէ, հետևաբար նրանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու վտանգ գոյություն չունի։ Նա նաև ընդգծել է, որ Կանդազը բռնի տեղահանված անձ է և գտնվում է սոցիալապես խոցելի վիճակում, ուստի, ըստ պաշտպանի, չպետք է լինի տնային կալանքի պայմաններում։
Երիցյանը միջնորդել է նրա նկատմամբ խափանման միջոց չկիրառել կամ, անհրաժեշտության դեպքում, ընտրել ավելի մեղմ միջոց, օրինակ՝ բացակայելու արգելքը։
Պաշտպան Արամ Վարդևանյանը նշել է, որ այս քրեական վարույթի շրջանակում Արթուր Ավանեսյանը միակ անձն է, որի նկատմամբ կիրառվել է կալանքը։
Արթուր Ավանեսյանն ի պատասխան դատարանի դահլիճում գտնվող լրագրողների հարցերի ասել է, որ իր համար տնային կալանքն էլ ընդունելի չէ, ինքը պետք է լինի ազատության մեջ։ Նա նշել է, կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվող խոսակցությունը եղել է ոչ թե նախընտրական քարոզչության ընթացքում, այլ դրանից բավականին շուտ՝ փետրվարին։
Լրագրողները հարցրել են նրա կարծիքը,արդյոք ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատները։
«Դեռ մանդատների ժամանակը չի, դեռ գործողություն կա անելու»,-ասել է նա։
Այլ հարցերի վանեսյանը չի պատասխանեց՝ կատակելով, եթե պատասխանի քաղաաքական թեմաներով հարցերին, նորից իրեն կկալանավորեն։
Արթուր Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու երկու դրվագով։