
Վերջին հինգ տարում Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ։ Խոսքը վերաբերում է ինչպես թմրանյութի գործածմանը՝ առանց կախվածության համախտանիշի, այնպես էլ արդեն ձևավորված կախվածությամբ դեպքերին, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ խնդիրն առավել մտահոգիչ է հատկապես անչափահասների պարագայում, քանի որ նրանց կենտրոնական նյարդային համակարգն ու մյուս օրգան-համակարգերը դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել, և նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։
Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողներն ու ուսուցիչները՝
Այս փոփոխություններին անհրաժեշտ է լինել շատ ուշադիր և ժամանակին դիմել մասնագետի։
Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է. «Թմրամիջոցների համաշխարհային հիմնախնդիր. պահպանվող խնդիրներ, նոր մարտահրավերներ, նորարարական արձագանքներ»: