
Հունիսի 28-ին, ժամը 08:00-ին, Evocabank-ի Գլխամասից կմեկնարկի PREPA Run 10 կմ վազքը։
Սա այն առավոտն է, երբ կարևոր չէ, թե որքան արագ ես վազում։ Կարևոր է, որ շարժվում ես, ժպտում ես և դառնում ես մեծ ու ոգեշնչող համայնքի մի մասը։
PREPA Run-ը ստեղծվել է նրանց համար, ովքեր ցանկանում են առօրյայից մի փոքր դադար վերցնել, վերալիցքավորվել և օրը սկսել շարժումով, նոր ծանոթություններով ու լավ տրամադրությամբ։
PREPA Run-ը նաև բարեգործական նախաձեռնություն է․ գրանցումներից հավաքագրված ամբողջ գումարը կուղղվի բարեգործական նպատակների իրականացմանը։
Որպես միջոցառման գլխավոր հովանավոր՝ Evocabank-ը մասնակիցների համար պատրաստել է բազմաթիվ անակնկալներ։ Միջոցառման տարածքում կգործեն Evoca-ի ֆոտոբութը, հանգստի և շփման հատուկ գոտիները, իսկ մրցավազքի հաղթողները կստանան հատուկ նվերներ Evoca-ի կողմից։
«Միացիր վազքին և վայելիր ամառային առավոտը։
Գրանցվիր հիմա՝ անցնելով հետևյալ հղումով»,- ասվում է հաղորդագրության մեջ: