
Evocabank-ը միանում է Newmag Summerfest-ին՝ որպես փառատոնի գլխավոր հովանավոր: Հունիսի 27-ին Երազ այգում կայանալիք Newmag Summerfest 2026-ը այս տարի միավորում է գրականությունը, մշակույթն ու սպորտը՝ մեկ մեծ հարթակում։
Այցելուներին սպասում ենգրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ,համերգային ծրագիր, սպորտային ակտիվություններ և բազմաթիվ անակնկալներ։
Փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկը լինելու է ֆուտբոլային աստղ Հենրիկ Մխիթարյանի հետ բացառիկ հանդիպումը։
Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել լեգենդար ֆուտբոլիստին, մասնակցել հարցուպատասխանին և ձեռք բերել անձամբ նրա կողմից մակագրված գրքերը։
Արդեն 5-րդ տարին անընդմեջ Evoca-ն մասնակցում է Newmag Summerfest-ին՝ յուրաքանչյուր տարի ներկայանալովնոր կոնցեպտով, յուրահատուկ տաղավարովու անակնկալներով։
Այս տարի ևս բացառություն չէ․Evocabank-ի տաղավարը կրկին կդառնա փառատոնի ամենաակտիվ կետերից մեկը։ Իսկ հատուկ սպորտի սիրահարների համար Evocabank-ը պատրաստել է նաևբասկետբոլի զոնա։ Հայաստանի բասկետբոլի հավաքականի սաները տաղավարում կանցկացնեն խաղեր, կկիսվեն իրենց փորձով, կսովորեցնեն բասկետբոլի հիմունքները և կմասնակցեն այցելուների հետ ինտերակտիվ մրցույթների։
Այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու հետաքրքիր խաղարկությունների, որի ընթացքում կարող են շահելանակնկալ նվերներ։
«Միացիր ամառվա ամենասպասված փառատոնին և բացահայտիր Newmag Summerfest 2026-ի գրական, մարզական ու ժամանցային աշխարհը Evoca-ի հետ», ասվում է հաղորդագրությն մեջ:
Մուտքն ազատ է։