
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հ.Վ.-ն ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար»,-տեղեկացրել են ՔԿ-ից, գրում է Արմենպրեսը:
Հասմիկ Վիրաբյանը տևական ժամանակ տնային կալանքի տակ էր խարդախության մեղադրանքով։