29 հունիսի 2009 - 12:10 AMT
Միր Հոսեյն Մուսավին մերժել է վերահաշվարկի վերաբերյալ առաջարկը
Իրանի ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին մերժել է Պահապանների խորհրդի տեղամասերի 10 տոկոսում ձայների վերահաշվարկ կատարելու մասին առաջարկը: «Նման վերահաշվարկը չի վերացնի ընտրությունների խախտումները, չկա այլ ճանապարհ, քան ընտրությունները չեղյալ հայտարարելը»,-ասել է Մուսավին` հավելելով, որ Պահապանների խորհրդի անդամներն անարդար են իրենց գնահատականներում:

Իրանում կայացած նախագահական ընտրությունների մեկ այլ թեկնածու Մեհդի Քյարուբին եւս մերժել է ձայների մասնակի վերահաշվարկի մասին առաջարկը` հայտարարելով այդ մասին իր կայքում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: