
Ադրբեջանում «լրջորեն մտահոգված են» Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստանը ճանաչելու հանգամանքով:
Ադևբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումը, գրում է APA-ն:
Ըստ պաշտոնական Բաքվի՝ նման քայլերը ծառայում են «ոչ թե հաշտեցման և փոխըմբռնման ամրապնդմանը, այլ առկա հակասությունների հետագա խորացմանը, խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ապահովմանն ուղղված ջանքերին»:
«Ադրբեջանը հետագայում ևս հետևողականորեն շարունակելու է իր դիրքորոշումը՝ պատմական ճշմարտության պաշտպանության, միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ հարգանքի և տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման ուղղությամբ», — ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախաձեռնությունը՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը։
«Երբեք ուշ չէ ճիշտն անելու համար: Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»,-ասել է նա Սաարը:
Թուրքիան անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշմանը՝ այն անվանելով քաղաքական: