
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այցի ընթացքում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և եվրոպացի պաշտոնյայի հանդիպումը:
Հանդիպումից հետո վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդես կգան հայտարարություններով, ինչպես նաև կպատասխանեն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն այցելելու է նաև Ադրբեջան: