
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կլինի։ Նա նման համոզմունք է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։
«Նախատեսված հանդիպում չի եղել։ Առաջիկայում կլինի հանդիպում, համոզված եմ»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Վարչապետը նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հարցը քննարկելու է նաև ՌԴ վարչապետի հետ՝ ընթացիկ տարվա օգոստոսին նախատեսված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։